Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանների: Այս մաիսն այսօր Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում։ Առաջին հանդիպումն, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող։ Բայց սա այն հարցերից է, որը միայն մեկ կողմի դիրքորոշումից չէ կախված»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նաւե տեղեկացրեց, որ ինքն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

«Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ քննարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին ՀՀ-ն կարող է և որոշել մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երագներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- նշեց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը

Հաջորդը

Հայկական կողմը վերահաստատում է, որ ցանկանում է կառուցողական խոսակցություն Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենիսի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի տարածաշրջաններում ձյուն…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ…
Դիտել

Երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք

Մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն` առողջացած, 3515-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share