Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է այսօր Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, երեքը՝ վիրավորվել։

«Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։

Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։

Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։

Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ», – ընդգծել է Արցալի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հաջորդը

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հայտնել է այսօր սահմանի Երասխի հատվածում զոհված զինծառայողի անունը

Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է…
Դիտել

Հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության ակցիայի ընթացքում ծեծի դեպքի առթիվ. ՔԿ

Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքական ընդդիմության կողմից ավտոճանապարհը փակելու նախաձեռնության ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ ՀՀ…
Դիտել

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին «Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ,Տիկնայք և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share