Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթել են 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների և նորոգ հանգուցյալ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հոգիների հանգստության համար:

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցեց, որպեսզի Տերն առաջնորդի ժողովականներին` արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:

Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական, կարգապահական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան արցախյան պատերազմի հետևանքները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետպատերազմյա և համաճարակային պայմաններում Եկեղեցու առաքելությունը: Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել. մեկ մարդ մահացել է

Հաջորդը

Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է. Արցախի ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Կասեցվել է դպրոցի ճաշարանի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող…
Դիտել

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով. Նեդ Փրայս

Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին։ Այս…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սյունիք և Արցախ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share