Արման Թաթոյանը Բրյուսելում ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը

ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորներին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու հրատապությունը։ Այս մասին հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը մանրամասն հիմնավորել եմ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հիմքերը․ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը:

Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Հատուկ ուշադրություն եմ հրավիրել իմ փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալներին, համաձայն որի՝ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:

Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:

Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:

Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:

Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:

Պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվել են նաև կրոնի և դավանանքի ազատության միջազգայնորեն երաշխավորված իրավունքի խախտման հարցերն Ադրբեջանի կողմից»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Հաջորդը

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը

Առնչվող նյութեր
Դիտել

Մաքս Ֆերստապենը հաղթեց «Ֆորմուլա 1»-ի իտալական Գրան Պրիում

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Իտալիայի Գրան Պրիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆորմուլա-1»-ի՝ իտալական Մոնցայում կայացած Գրան Պրիում «Ռեդ Բուլ»-ի…
Դիտել

ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ կդիմի, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները բավարար չեն իրավիճակը լուծելու համար․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու ճանապարհով։ Այս մասին Փաշինյանը հայտարարել…
Դիտել

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի. ՊԲ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Այս մասին հայտնում է ԱՀ պաշտպանության…
Դիտել

ՊՆ-ն կանանց դերի բարձրացման առաջնահերթություն է դրել, և դուք շուտով կզարմանաք․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը բանակում կանանց դերի բարձրացման խնդիր է դրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share