Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություններ. երկու դեպքում էլ վնասվածքները ծանր էին

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, ժամը 2-ին մոտ, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց «Արմավիր» բժշկական կենտրոնից: Որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժածի վիճակը ծանր էր: Ոստիկաններին հաջողվեց միայն ճշտել, որ դեպքը տեղի էր ունեցել Արաքս գյուղում:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակերում ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժածը կենցաղային վեճ է ունեցել 69-ամյա մի տղամարդու հետ, որն էլ դանակի մի քանի հարված է հասցրել նրան:

Հիվանդանոցային ահազանգից մեկ ժամ էլ չանցած` 69-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Բացատրական աշխատանքից հետո նա խոստովանեց արարքը:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է, վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:
Հիվանդանոցային մի հաղորդում էլ ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց դեկտեմբերի 15-ին: Ժամը 23.20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ թափանցող ծանր վնասվածքով բուժօգնության են բերել Արմավիր քաղաքի բնակիչ երկու երիտասարդի՝ երկուսն էլ 18 տարեկան:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Արմավիրի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ահազանգից մոտ կես ժամ անց Արմավիրի 6-րդ դպրոցի դիմաց տուժած երիտասարդները կենցաղային հարցերի շուրջ վիճել էին 20-ամյա երկու երիտասարդի հետ, իրար հարվածել, այդ ընթացքում էլ 20-ամյա երիտասարդներից մեկը գործի էր դրել մոտը եղած գաղտնի փականով դանակը` տղաներին պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ:
Գիշերվա ժամը մեկին մոտ դանակահարող երիտասարդը հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հանցագործության գործիքը, որն առգրավվել է: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը:

Երիտասարդը տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է

Հաջորդը

Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է բարեհաջող ստենտավորման

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:…
Դիտել

Արցախում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են…
Դիտել

Պաշտպանական ոլորտում Հայաստանի գործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու…
Դիտել

Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք (տեսանյութ)

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share