Արշավ է սկսվել պարոն Ռուբինյանի դեմ

«Արշավ է սկսվել Թուրքիայի հետ բանակցող մեր ներկայացուցչի՝ պարոն Ռուբինյանի դեմ»,- ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Սա արշավ է ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի դեմ, ասել է, թե ՀՀ դեմ։ Ո՞ւմ է ձեռնտու արշավ սկսել ՀՀ դեմ, էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից, կամ այլ օտարերկրյա ազդեցությունների գործակալներից։ Ո՞ւմ էր ձեռնտու, օրինակ, պատերազմի օրերին ամեն ինչ անել, որպեսզի տանկերը շրջվեն դեպի Երևան։ Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից։ Ո՞ւմ է ձեռնտու պատերազմից հետո իրենց հետ փոխկապակցված մարդկանց ներկայությամբ ավերել պետական կառույցները, շենքերը։ Էլ ո՞ւմ, բացի թուրքական կամ ադրբեջանական ազդեցության գործակալներից։ Ո՞ւմ է ձեռնտու գենշտաբի զինվորականներին հանել պետության դեմ, էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից։ Եվ վերջապես, ո՞ւմ է ձեռնտու՝ ամեն ինչ անել վարկաբեկելու Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ նոր սկսվող բանակցություններում և կարգավորման այս գործընթացում։ Էլ ո՞ւմ, բացի օտարերկրյա ազդեցության գործակալներից։ Եվ, ուրեմն, ես հարց ունեմ, հարգելի գործընկերներ, կարո՞ղ է դուք օտարերկրյա ազդեցությամբ գործակալներ եք։ Պատասխանեք այս հարցին և հիմնավոր»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Գավառի բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել

Գավառի բժշկական կենտրոնում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի բնակիչ Գոհար Գեւորգյանը լույս…
Դիտել

Յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդման 2 վարողներին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share