Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Փետրվարի 18-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

Հիմնական զեկուցող պատգամավոր Արթուր Հարությունյանը նշել է, որ սահմանված ժամկետներում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին։

Այնուհետեւ ԱԺ-ն միաձաւյն ընդունեց օրենքը։

Հաջորդիվ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

Գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը։

30 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է հայտարարությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մյունխեն

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի անունները

Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը…
Դիտել

Խուզարկություններ ՀՅԴ որոշ անդամների բնակարաններում

Այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ: Իր խոսքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share