Արցախի նախագահը հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քնարկվել են շփման գծի վերջին զարգացումները:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն է: Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Հանդիպման ընթացքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում

Հաջորդը

Արցախում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Առնչվող նյութեր
Դիտել

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի…
Դիտել

Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու համար. ԱՆ

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում  պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար,…
Դիտել

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share