Արցախի պետնախարարը հուսով է, որ միջազգային հանրության ճնշումների շնորհիվ արագ կհաղթահարվի հումանիտար ճգնաժամը

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված մարդասիրական աղետին, որն օրեցօր խորանում է:

«Տելեգրամի» իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով, որ Արցախն ու արցախցիներն անսասան են իրենց հայրենիքում ապրելու իրենց անքակտելի իրավունքի համար մղվող պայքարում։

«Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրին ոչ անտարբեր բոլոր օտարերկրյա պաշտոնյաներին Արցախի ձայնը լսելու, արձագանքելու և հարցը իրենց կողմից բարձրացնելու համար:

Հույս ունեմ, որ նաև միջազգային հանրության շարունակական ճնշումների շնորհիվ Արցախն արագ կհաղթահարի այս ճգնաժամը»,- գրել է Վարդանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանն այցելել է Ոստիկանություն

Հաջորդը

ԱԽ քարտուղարը Մակրոնի խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է Սոֆիայի ԲԿՄԱ ակումբ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա» ակումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստն այնտեղ հանդես կգա մեկ մրցաշրջան`…
Դիտել

ՀԱՊԿ որոշումը խոսում է այդ կառույցի անիմաստ լինելու մասին․ Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Թվիթերում գրել է Հայասստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share