Գազատարի խնդիրը կլուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի երկխոսության արդյունքում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման ու գազատարի վնասման հարցերին։

«Լիսագորի հատվածում գազատարը վնասված է, և քանի որ հրադադարի պահպանման ռեժիմի պատասխանատուն, նաև երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, որը նաև այլ անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշակի դժվարություններ է փորձում առաջացնել Արցախի հատվածում։ Փաստն արձանագրենք, որ գազատարը վնասված է, ամենայն հավանականությամբ այդ խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության»,- նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ից Արցախ եկող գազատարը վնասվել էր ադրբեջանական դիրքի մոտ: Ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Հաջորդը

Հայկական կողմի ուղղությամբ արձակվել է 4 ական. տուժածներ չկան

Առնչվող նյութեր
Դիտել

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

Հունիսի 22-ին, ժամը 12։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի սկզբնամասում՝ ավտոտեխսպասարկման կետում,…
Դիտել

Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը…
Դիտել

Մոսկվան չի պատրաստվում քայլեր ձեռնարկել ԼՂ նախկին նախագահների առնչությամբ

Մոսկվան մեկ անգամ ևս հայտարարել է, որ չի պատրաստվում քայլեր ձեռնարկել Բաքվի կողմից ձերբակալված ԼՂ նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին ազատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share