Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։

Բուժհաստատություններում ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաև բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետևանքով ջեռուցումը իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով։

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակը՝ պատշաճ կերպով հաղթահարելու համար։

ԱՀ առողջապահության նախարարություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին

Հաջորդը

«Կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից». Չավուշօղլուն՝ Հայաստանին

Առնչվող նյութեր
Դիտել

Այցը կրում է հումանիտար բնույթ և նպատակ ունի նպաստել հակամարտության կարգավորմանը. Վատիկանի պետքարտուղար

Հուլիսի 12-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել  է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։ Մայր Աթոռի…
Դիտել

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության…
Դիտել

Արցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահը խորհրդարանական ուժերի, ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել։ Երկրի ղեկավարը…
Դիտել

Հայկ Դեմոյանը ճանապարհային քարտեզ է ներկայացրել 7-րդ դասարանի պատմության դասագրքի հետագա ճակատագրի վերաբերյալ

ԿՈՉ` հայ պատմաբաններին, փաստաբաններին, ուսուցիչներին, ծնողներին ու բոլոր մտահոգ քաղաքացիներին Սույն կոչով ցանկանում եմ անդրադառնալ հանրության շրջանում լայն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share