Արցախում Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով

Հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ԱՀ Նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տված հանձնարարությամբ, ՆԳ նախարարի կարգադրություններով և ԱՀ ոստիկանության պետի հրամանով, Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։

Ճանապարհային ոստիկանությունը համատեղ քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների, շրջանային բաժինների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով, որի շրջանակներում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում են ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շտապօգնության բժշկին լինգով հարվածած տղամարդը բերման է ենթարկվել

Հաջորդը

Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարի և «Ռոսատոմ»-ի տնօրենի տեղակալի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ…
Դիտել

Երևանում առաջին անգամ կկայանա «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի պրեմիերան

Առաջին անգամ, ապրիլի 6-ին Երևանում կկայանա Լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան։ Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային…
Դիտել

Ալիևի դիտարկումները չեն փոխում Ֆրանսիայի աջակցության մտադրությունը․ Ֆրանսիան արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որոնք հնչել են France 2 հեռուստաալիքին տված…
Դիտել

7 տուժած, 4 զոհ. նոր մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած վթարից

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share