Արցախում վիրավորվել է 3 սակրավոր

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել:

Ըստ ԱԻՊԾ հաղորդագրության` շտապ օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է:

Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ

Հաջորդը

Շոյգու. Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»…
Դիտել

Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Մենք խորապես մտահոգված ենք անզեն հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share