Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով սահմանապահ զինվորականներին, մեծապես արժևորեց հայ զինվորի և հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ Հայոց բանակի քաջարի մարտիկները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։

Վերջում Նորին Սրբությունը սրբապատկերներ, խաչեր և աղոթագրքեր ընծայեց զինվորներին՝ բարեմաղթելով անփորձանք և խաղաղ ծառայություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեւանում հունվարի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին

Առնչվող նյութեր
Դիտել

Հերթական հրդեհը Երեւանում. դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ

Հունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2…
Դիտել

Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախը ապրի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված՝ Երևանի Հանրապետության Հրապարակում անցկացվող գլխավոր միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: …
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվող պայմանավորվածությունը ենթակա է լինելու վավերացման ԱԺ-ի կողմից. Նորայր Նորիկյան

Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու նպատակով միջպետական հանձնաժողով ստեղծելու մասին պայմանագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share