Բայդենը պատրաստ է աջակցել Արցախում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում աջակցել Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին, հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ անդրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին, գալիք ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, ուղված շնորհավորական ուղերձում։ Այս մասին աղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Այս տարի լրանում է 1991 թվականին Ադրբեջանի անկախության վերականգնման 30-ամյակը: ԱՄՆ-ը և Ադրբեջանն այս ընթացքում միասին աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման հարցերի շուրջ: Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում աջակցել Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին», – շնորհավորական ուղերձում նշել է Բայդենը՝ ընդգծելով, որ իր երկիրը վճռականորեն սատարում են Ադրբեջանի ավանդը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում անցյալ տարի Հարավային գազային միջանցքի գործարկումով և այս տարի Թուրքմենստանի հետ կասպյան հանքավայրի համատեղ հետախուզման և զարգացման վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագրով:

«Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը 20 տարվա աջակցության և ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի համար»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են հետպատերազմյան խնդիրները

Հաջորդը

Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ հետախուզության պետի այցի հետ. Նարիշկինի. Սպուտնիկ Արմենիա

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ ԱՄՆ…
Դիտել

Ռուսաստանը մարդասիրական միջանցքներ է բացում

Ռուսաստանը մարդասիրական միջանցքներ է բացում Ուկրաինայի չորս քաղաքներից: Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը…
Դիտել

Իրանի հոգևոր առաջնորդը թվիթերյան գրառմամբ կրկնել է հայ-իրանական սահմանի փակման անհնարինության մասին հայտարարությունը

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թվիթերում գրառմամբ կրկնել է Իրանի դիրքորոշումը, որը հայտնել է Էրդողանի և Պուտինի հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share