ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործ է հարուցվել:

Տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը նաեւ նշել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն։

Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը Վրաստանում է

Հաջորդը

Չեմպիոնների լիգան մտնում է վճռորոշ փուլ․

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինացի մասնագետը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի…
Դիտել

ԱԺ հանձնաժողովի հավանությանն է արժանացել Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրի փոխայցելությունների մեխանիզմները դյուրացնող հարցը

Գործադիրն առաջարկում է վավերացնել ««ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share