Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խմբեր են մեկնել Գանձակ։ Երբ Հակոբ Պարոնյան փողոցում իրավապահները փորձել են վնասազերծել 41-ամյա զինված տղամարդուն, նա ինքնաձիգով կրակահերթ է արձակել օդ ու արագ մտել իր առանձնատան բակ։

Առանձնատունը շրջափակվել է։ 41-ամյա տղամարդը, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փորձել է առանձնատան պարսպի վրայով փախչել, սակայն բռնվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրը զննվել է։

Իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգի պարկուճներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ և այլն։ Ձերբակալված հայտնածով՝ զենք-զինամթերքն իրեն է, ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է կատարվում

Հաջորդը

«Մեծամոր» հնավայրի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»…
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում է Մատաղիսում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share