Գեղանկարիչ, որն ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր կոչմանն ու արվեստին

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի 80-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 16-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց հեղինակի ցուցահանդեսը։ Ներկայացված են նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով:

«Նա գեղանկարիչ էր, որն ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր կոչմանն ու արվեստին, եղավ արդար»,-Վլադիմիրի Աբրահամյանի մասին ասել է նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Սուրեն Սաֆարյանը ցավով նշեց, որ Աբրահամյանը ֆիզիկապես ներկա չէ, սակայն ներկա է իր ջերմ, գունեղ  ստեղծագործություններով:

Ցուցահանդեսին ներկա էին Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու գործընկերները, արվեստասերներն ու ուսանողները:

Հոբելյանական ցուցադրությունը նախաձեռնել է Աբրահամյանի ընտանիքը: Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Նկարչի յուրօրինակ ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք

Հաջորդը

Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն և Երևանը պայմանավորվել են սկզբունքային կետերի շուրջ. Թուրքիայի ԱԳՆ

«Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ։ ՄՆացել է դրանք կյանքի կոչել»,- այդ մասին…
Դիտել

Նկարիչների միության նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը

Հայաստանի նկարիչների միության 20-րդ  համագումարում միաձայն նախագահ է վերընտրվել  Սուրեն Սաֆարյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից:…
Դիտել

Հայտնի են DigiCode 2022 մրցույթի մարզային փուլի հաղթողները

Ապրիլի 9-10 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ ամբողջ Հայաստանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաները մրցում էին պատանեկան ծրագրավորման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share