Գերմանացի մասնագետները կմասնակցեն Գեղարքունիքի համայնքների վերածննդին

Գեղարքունիքի մարզում իրականացվում է նախադեպը չունեցող նախագիծ՝ «Գագարին»-ը, որը մարզի մի քանի համայնքներին կհաղորդի տնտեսական և սոցիալական զարգացման սկզբունքորեն այլ պատկեր։

Ծրագիրն իրականացնում է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Ծրագրի աշխատանքներին են միացել գերմանական մասնագետները։

Waldheim International Gmbh ընկերության ղեկավար Աննա Քարաքաթսանիսը և «ԴԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արսեն Աղաջանյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ գերմանական կողմը կմատուցի անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ՝ «Գագարին» նախագծի շրջանակներում կառուցվող կենսաթոշակային տարիքի անձանց համար նախատեսված գյուղի վերաբերյալ։

Գերմանական ընկերությունը հանդես կգա իբրև ծրագրի խորհրդատու ինչպես դրա նախագծման, այնպես էլ իրականացման ընթացքում, կմշակի գյուղի կառուցման ռազմավարությունը սահմանափակ կարողություններով անհատների համար, ինչպես նաև կառաջարկի տարեցների խնամքի եվրոպական առաջատար տների մակարդակի հաստատության ստեղծման մեխանիզմները։
Նախագիծն իրականացվելու է հոլանդական համաշխարհային հայտնի MVRDV ճարտարապետական ընկերության մաստեր-պլանի շրջանակներում։

Մեր օրերում հոլանդական ճարտարապետները հանդիսանում են կենսաթոշակային տարիքի անձանց համար նախատեսված տների նախագծերի իրականացման, նրանց համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման առաջամարտիկները։
Waldheim International GMBH-ն ծերատների նախագծման և շինարարության ծրագրեր իրականացնող գերմանական ընկերություն է, որը բնակեցնում է բարձր տարիքային կատեգորիաների մարդկանց Եվրոպայի և Ասիայի ծերատներում, խորհրդատվություն է տրամադրում խնամքի և կեցության այլընտրանքային ձևերի մասին իր wirzum.com պլատֆորմի միջոցով։

MVRDV-ը հոլանդական համաշխարհային հայտնի ճարտարապետական բյուրո է, որը նոմինացված է ճարտարապետության բնագավառում բազմաթիվ մրցանակների։ Այժմ պատրաստում է «Գագարին» տարածքային միավորի գլխավոր պլանը՝ համանուն նախագծի շրջանակներում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Հաջորդը

Թարմ հետքերով բացահայտվել է Աբովյանում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում. Արայիկ Հարությունյան

Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի…
Դիտել

«Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար․ ՀՀ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Վերին Լարս» անցակետով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար։ Ներկա պահին…
Դիտել

Տղամարդը սայթաքել է, անզգուշության հետևանքով ինքն իր վրա կրակել.ոստիկանություն

Հուլիսի 17-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share