Գլխավոր դատախազությունը՝ հոկտեմբերի 27-ի գործով 2022 թվականի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199  քրեական գործը:

2022 թվականի դրությամբ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես.

  • 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը և Ժորա Սարգսյանը, այլք:
  • Կատարվել են մի շարք առգրավումներ:

Այսպես.

1. Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի  անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար:


2. Ոստիկանության և այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրության փուլում:

  • Առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:
  • Ստացվել են գործով դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները:
  • Ստացված դիմումների, դրանց կից փաստաթղթերի և սկավառակների շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը և սկավառակները:

 Նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ. Սասուն Միքայելյան

Հաջորդը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Առնչվող նյութեր
Դիտել

Ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա. Վիկտոր Ռիխտեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը,…
Դիտել

Կայունության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում պատասխանել է հարցին, թե ինչու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր,…
Դիտել

Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են…
Դիտել

ՌԴ հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Ռուսաստանը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի ուրվագծել Բաքվի և Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share