Գնել Սանոսյանը ծանոթացել է Շուռնուխում կառուցվող բնակելի տների շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը եղել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղը։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Շուռնուխում նախարարը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին: Շինարարությունը ակտիվ փուլում է: Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով:

Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ իրակացվում է անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ:Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ պետք է ավարտվի 3 տարում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել. Յաիր Լապիդ

Հաջորդը

Բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ․ ԱԽ քարտուղարի հարցազրույցը «Tasnim» գործակալությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:…
Դիտել

Ադրբեջանական կողմը տալով կորուստներ ետ է շպրտվել ելման դիրքեր.ՊՆ

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share