Դաբիթ Բեկի փողոցում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

Այսօր՝ օգոստոսի 28-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի  տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա:

Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվածում հարվածի մի քանի հետքերով: 

Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են արնանման հետքեր, երկաթյա լոմ, որի վրա նույնպես ակռա են արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու  ուղղությամբ:

Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր  Երևանի բուհերից մեկում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը

Հաջորդը

Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Առնչվող նյութեր
Դիտել

Միացյալ Նահանգները հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման խթանմանը. Ջո Բայդեն

Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Բայդենը՝ Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում գրել է․ «Այժմ առիթ…
Դիտել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել  Արցախին 50 միլիոն դոլարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share