Դատախազությունը բավարարել է զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:

Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված, ինչպես նաև դրան միացված՝ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ:

Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

ՀՀ դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է՝ մասնավորապես 2020թ. աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից:

Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հաջորդը

ԱԻ նախարարը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ…
Դիտել

Ապրեց ընդամենը 40 գարուն, բայց երկրին նվիրեց բազմաթիվ հաղթական գարուններ

Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան: Մեր ժամանակների սպարապետը իր կյանքի երիտասարդ տարիները նվիրեց հայրնեիքին, պետությանը եւ ժողովրդին:…
Դիտել

Էջմիածնում հանդիպել են Արցախի ԱԳ նախարարն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.…
Դիտել

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share