ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն ակնկալում են մինչև հոկտեմբերի վերջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ԵՄ-ի դիտորդական առաքելությանը։

Հարցին՝ արդյո՞ք ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է զսպել Ադրբեջանի հետագա գործողությունները, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել է. «Այո՛, Ադրբեջանը պետք է դուրս գա այս տարածքից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, կնպաստի կայունացմանը և լրացուցիչ ևս մեկ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»։

Դեռևս պարզ չէ, թե ե՞րբ է տեղակայվելու ԵՄ դիտորդական առաքելությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից Հռիփսիմե Գրիգորյանն էլ այս կապակցությամբ հավելել է, որ ակնկալում են՝ այն տեղի կունենա մինչև ամսվա վերջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ-ից դեռևս սպասում ենք հստակ քայլերի, որ վերաբերվում են պայմանագրային մեխանիզմների գործարկմանը. Արթուր Հովհաննիսյան

Հաջորդը

ՀՀ-ն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահը և ՌԱԿ ատենապետը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպանին

2023 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մուհամմադին. տեղեկացրել է Նորվեգիայի նոբելյան կոմիտեն։ Ինչպես նշվում…
Դիտել

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի փոխանցած առաջարկներին

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share