ՀՀ նախագահը և ՌԱԿ ատենապետը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է կուսակցության ատենապետին և նորընտիր ղեկավար կազմին ՌԱԿ 29-րդ համագումարի արդյունավետ աշխատանքի և կուսակցության նոր ղեկավարության ընտրության կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակին, տարածաշրջանային իրողություններին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի որդեգրած դիրքորոշումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգային խնդիրների և վերջիններիս հաղթահարման գործում Սփյուռքի կազմակերպությունների դերակատարության վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց բոլոր հնարավորություններով կանգնած են պետության կողքին և իրենց ջանքերն ուղղելու են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էրդողանը չի մեկնի Քիշնև՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Politico

Հաջորդը

«Սևիլիան» Եվրոպա լիգայի գավաթակիր

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված…
Դիտել

Օձուն-Արևածագ ճանապարհին այրվել են հնձած ցորենի դաշտեր

Օգոստոսի 4-ին, ժամը 13։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share