Գրանցվել է 165 հետցնցում

Երեկ Վրաստան Հայաստան սահմանագոտում գրանցվեց հերթական ստորգետնյա ցնցումը: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է  6-7 բալ: Ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի տարածքում: Մասնավորապես Շիրակի մազրում 6-ից 7 բալ, Լոռիում նույնպես  5-ից մինչեւ 7 բալ եւ մի շարք այլ մարզերում նաեւ Երեւանում 3-ից 5 բալ ուժգնությամբ: Երեկ գրանցված երկրաշարժց հետո մինչեւ այսօր օվա կեսը գրանցվել է 165 հետցնցում, որոնցից ամենաւոժեղը եղել է 3 մագնիտուտ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը:

«Վերջին մեկ տարվա ընացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն էր եւ հավանական է, որ հետցնցումները շարունակվեն մի փոքր ավելի: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագիտականն խմբերն այսօր առավոտից գտնվել են մարզերում եւ իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ»,- ասաց Սոս Մարգարյանը:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ 2019 թվականին գրանցվել է 1500 երկրաշարժ, 2020 թվականին 1600, իսկ 2021 թվականին 2500 երկրաշարժ: Ըստ Սոս Մարգարյանի անցած տարի գրանցված 2500 երկրաշարժերի հիմնական մասը եղել են հետցնցումներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սա իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը. Տիգրան Աբրահամյան

Հաջորդը

Երեւանում հնարավոր են թույլ տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այս պահին…
Դիտել

Կենդանաբական այգին կընդլայնվի

«Այս պահի դրությամբ ունեցած ճշգրտված սահմաններով հնարավորություն ունենք 30-40%-ով ընդլայնել գործող Կենդանաբանական այգու հնարավորությունները, նաև գործնականում տեղակայել ազատավանդակներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share