Սա իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը. Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմների հանգամանքների բացահայտման հարցը շարունակում է մնալ ընդդիմության օրակարգում, բայց բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ այն ժամանակ, երբ այս իշխանությունն ուղղակի չի լինի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները, իսկ ընդդիմությունը դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում։

«Նախ սկսենք այն հանգամանքից, որ եթե իշխանությունները նման կամք ու ցանկություն ունեն, ապա դրա համար կան իրավապահ մարմիններ՝ սկսած Գլխավոր դատախազությունից, վերջացրած քննչական մարմիններով, ԱԱԾ համապատասխան մարմիններով, որոնք զբաղվում են հենց բացահայտումներով։ Երկրորդ, կա շատ կարևոր հանգամանք, իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են սղացնել այդ հանգամանքը, դա օբյեկտիվության հանգամանքն է։ Մի կողմից բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի այս աղետալի հետևանքների պատասխանատուն և գլխավոր մեղավորը իշխանությունն է։ Հիմա նույն իշխանությունը նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ ձևավորում է քննիչ հանձնաժողով և ասում է՝ եկեք մեր գլխավորությամբ որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը։ Ես որ խոսում եմ օբյեկտիվության մասին, առաջին հերթին դա նկատի ունեմ։ Եվ այս պայմաններում սա ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորներին, պատասխանատուներին և փորձելով այս ողջ գործընթացը քաղաքական իշխանության և դրա վերին էշելոններում գտնվողներից վերցնել ու տեղափոխել ցածր օղակներ, հիմնականում այն ուղղություններում, որոնք այս ընթացքում հանդես են եկել որպես ընդդիմախոսներ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը հասանելի են լինելու այս հանձնաժողովին. Անդրանիկ Քոչարյան

Հաջորդը

Գրանցվել է 165 հետցնցում

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտարարությունը պետք չէ թերագնահատել, բայց և գերագնահատել էլ պետք չէ․ Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պարզաբանել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի…
Դիտել

ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։…
Դիտել

Երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով վերջին օրերի ստեղծված վիճակին, հայտարարությունը տեղադրվել է նախագահի…
Դիտել

Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, հերթական դավադրությունն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար. Փաշինյան

2023 թվականի և ընդհանրապես մեր նորագույն պատմության շրջադարձային կետը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին և ԼՂ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share