ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը տրված է․ Նիկոլ Փաշինյան

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան–Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում՝ քառակողմ հանդիպմանը, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշում կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, իսկ հիմնական խումբը՝  40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն, առաջիկայում կժամանի Հայաստան»,–նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը, սակայն փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել այդ ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական․«Ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որը քննարկվում է, եթե մենք տեսնենք նման հնարավորություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը

Հաջորդը

ՆԳՆ հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով․ Ադրբեջանի ԱԳՆ

«Դեռևս որևէ պայմանավորվածություն և պարտավորություն չկատարած Հայաստանի կողմից երևակայական պայմանավորվածություններից հրաժարվելու մեղադրանքը, այն պնդումը, որ Ադրբեջանը սրում է…
Դիտել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությունը կսրվի հաջորդ տարի. Սուսլով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությունը կսրվի հաջորդ տարի և կմեծանա ռազմական բախման հավանականությունը։ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել HSE…
Դիտել

Բաքուն պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի պատրաստակամության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share