Եռագույնը տեղադրվեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում

Այսօր՝ մարտի 25-ին «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում տեղի ունեցավ ՀՀ դրոշի տեղադրման հանդիսավոր արարողությունը։ Մինչ Եռագույնի տեղադրումը Տեր Մեսրոպ քահանան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում իր օրհնության խոսքը հայտնեց հավաքվածներին, օրհնեց դրոշը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։ ՀՀ օրհներգի ներքո Եռագույնը վեր խոյացավ սահմանամերձ Արտանիշում։

Եռագույնի տեղադրման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Հայ Լաո խումբը։

Ելույթի խոսքով հանդես եկավ Վասն Հայրենյաց ազգային համախմբման շարժման համահիմնադիր Վահագն Չախալյանը, Սևակ Հակոբյանը, Արտանիշի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արայիկ Մարգարյանը։ Փոքրիկ բանաստեղծություն արտասանեց 7-ամյա Կարեն Շուշանյանը՝ Արտանիշ համայնքի ղեկավարի որդին։

ՀՀ դրոշը տեղադրվել է Ֆլորիդայից, ԱՄՆ Ռոդրիգո եւ Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։

Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում ՀՀ առաջին դրոշը տեղադրվեց Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում՝ հայ-թուրքական սահմանին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի. Արցախի ԱԳՆ

Հաջորդը

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու եղանակը. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ Նախքան օրակարգի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի…
Դիտել

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2329 դեպք

Հայաստանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2329 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ…
Դիտել

Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 24-ին

Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային…
Դիտել

Երասխում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի մոտ բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։ Հիշեցնենք, երեկ կրկին ադրբեջանական ԶՈՒ-ն կրակոցներ էր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share