Եռակողմ հանդիպումից Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։

Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- նշել է Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է եռակողմ հանդիպումը

Հաջորդը

Եռակողմ հանդիպման մասին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական…
Դիտել

Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Արցախի Խծաբերդ համայնքից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք հիմնականում Շիրակի մարզից են, փակել են Երևան Գյումրի…
Դիտել

Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊԲ

Մարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում եղել է հարաբերականորեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share