Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է. Արարատ Միրզոյան

Այսօր Երևանում կայացել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպումը:

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում: Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի արատքին գործերի նախարար Արարատ Միզրոյանը: Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարցման զարգացմանը, ընդգծեց Արարատ միրզոյանը, ով վստահ է, որ կշարունակեն եվրոպական կազմակերպության հետ արդյունավետ աշխատանքը:

«2018 թվականին Հայաստանի ժողովուրդը՝ միասնական ընտրել և 2021 թվականին վերահաստատել է ժողովրդավարացման զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ապահովման և կլոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղին և չի շեղվելու դրանից»,- նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Արցախի հակամարտությանը: Արարատ Միրզոյանը եվրոպացի բարձրաստիճան հյուրին հայտնել է, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմով և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցության իր իսկ ստանձնաց պարտավարությունները և այդ հանգամանքը պետք է համարժեք արձագանք ստանա Եվրոպայի Խորհրդի և անդամ երկրների կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը

Հաջորդը

Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

Առնչվող նյութեր

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share