Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է․ Հայկ Մարության

Հայկ Մարությանը՝ Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, ուղերձ է հղել Արցախի մարյաքաղաքի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին։

«Այսօր Ստեփանակերտի օրն է։ Քիչ առաջ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ փոխանցեցի՝ բոլոր երեւանցիների եւ իմ անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով ստեփանակերտցի մեր քույրերին ու եղբայրներին։

Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել՝ արհավիրքի պահին, թե ուրախության։ Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով վերացնելու ենք պատերազմի բոլոր հետեւանքները ու շարժվելու առաջ՝ դեպի անվտանգ ու բարեկեցիկ կյանք։ Տոկունություն եմ մաղթում մեր եղբայրներին եւ անսպառ հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ։ Խաղաղություն մեզ, եւ Աստված պահապան»,-նշված է Երեւանի քաղաքապետի ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Հաջորդը

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քնարկել են Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը:…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից…
Դիտել

Ալիեը Ղարաբաղի հարցի կարգավորման համար գումար էր առաջարկել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն աշխատանքային այցով ապրիլի 13-14-ին Բաքվում էր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ պատմել է, որ Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share