Երկրաշարժ վրաց-ռուսական սահմանին

Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12:24-ին Վրաստանի պետական ​​սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ ռուսական կողմում 4.0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26. 87⁰ և արևելյան երկայնության 55. 23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր: Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հպարտ եմ այն հաղթանակով, որին միասին հասանք. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը՝ «Ռոմա»-ին

Հաջորդը

Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի առաջընթաց դեռ չկա․ Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե քաղաքական կամք կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ…
Դիտել

Լավորվի և Ալիևի փաստաբանների ջղաձգումները

Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ այսպես ասած ռեստարտ արեց Հայաստանի իր փաստաբաններին։ Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո՝ ընդդիմության քարոզիչները աղմուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share