Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը

2022 թվականի հունվարի 26-ին Երևանում Հնդկաստանի դեսպանատանը նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը։

Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կ.Դ.Դեվալը հունվարի 26-ի առավոտյան պարզել է ազգային դրոշը՝ հնդիկ քաղաքացիների և Հնդկաստանի հայ ընկերներից բաղկացած մեծ հավաքի ներկայությամբ։

Դեսպանն այդ առիթով ընթերցեց Հնդկաստանի մեծարգո նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդի ուղերձը ժողովրդին՝ 73-րդ Հանրապետության օրվան ընդառաջ։

Դեսպանն իր ողջույնները հղեց բոլոր ներկաներին և շնորհավորեց նրանց Հնդկաստանի Հանրապետության տոնի առթիվ։ Առիթին վայել մշակութային ծրագիր տեղի ունեցավ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հայ արտիստների, ինչպես նաև Հայաստանում բժշկական համալսարանների հնդիկ ուսանողների կողմից։ Դեսպան Կ. Դ. Դեվալը խորհրդանշական նվերներ հանձնեց ելույթ ունեղոցներին։

Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը՝ ձեռք են առնվել բոլոր նախազգուշական միջոցները, բոլոր հյուրերը կրել են դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պատշաճ հիգիենայի կանոններ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշում է 5 ամյակը

Հաջորդը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ. ԵԽ պատգամավորը ԵՄ- ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Եվրախորհրդարանի պատգամավոր  Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:…
Դիտել

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության…
Դիտել

Բաքվի հաղորդագրությունը կեղծ է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share