Ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ. ԵԽ պատգամավորը ԵՄ- ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Եվրախորհրդարանի պատգամավոր  Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը:

«Ես խորապես հիասթափված եմ այն փաստով, որ Եվրոպական խորհուրդը թարմ տեղեկատվություն չի տրամադրել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 220 քառ. կմ` կատարելով նաև ռազմական հանցագործություններ, վայրագություններ, խոշտանգումներ»,-ասել է Կաստալդոն:

Պատգամավորը նմանություններ է տեսել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ: Կաստալդոն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և հարձակման է ենթարկվել բռնապետական, ագրեսիվ պետության կողմից: Սակայն, նա նկատել է, որ ԵՄ-ն, աջակցելով Կիևին, այդուհանդերձ միևնույն ժամանակ Ադրբեջանին ընկալում է որպես վստահելի գործընկեր։ Նա դա ճիշտ չի համարել՝ ընդգծելով, որ երկակի ստանդարտները խաթարում են իրենց նկատմամբ վստահությունը:

 «Մենք պետք է ազատվենք գազի կախվածության ծուղակից, ինչը ստանում ենք բոլոր ավտորիտար ռեժիմներից: Միջազգային իրավունքի բացահայտ խախտումները պետք է դատապարտվեն: Միշտ և ամենուր ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ»,-նշել է Կաստալդոն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում բեռնատարը բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին․ կա 9 տուժած

Հաջորդը

Կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով կա ձերբակալված. ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը շարունակում է կարևորել ՄԽ համանախագահող երկրների դերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում. Միրզոյան

Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և…
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմ է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ բանակցություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Բաքուն կողմ է հանդես գալիս Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ բանակցություններին: Այս…
Դիտել

Ընդդիմությունն աննախադեպ շոգ եղանակի պատճառով փոխել է հանրահավաքի օրը

«Դիմադրության» շարժումը հետաձգել է հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքը՝ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share