Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս սահմանված կարգի համաձայն տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:

Տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է, աշխատանքներն ընթացքի մեջ են:

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այժմ քայլեր են ձեռնարկվում վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և Իլ դը Ֆրանսի հաջողված փորձը Երևանում կիրառելու ուղղությամբ:

Ընթացքի մեջ են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված, զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները: Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված՝ այգուն հարակից հուշահամալիրը, հուշարձանի վերականգնման համար հայտարարվել է նախագծման մրցույթ: Հաղթող կազմակերպության հետ առաջիկայում կկնքվի պայմանագիր:

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև Բաբաջանյան փողոց – Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածում:

Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցման նախագիծը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ բանակացություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շուրջ 5 մլն դրամ կաշառք ստանալու համար մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերը աստիճանաբար կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

3 տասնամյակ Աշոտի կարգավիճակի «պրինցները» ոչ թե բողոք էին գրում, այլ «տղավարի իզով-թոզով վերացնում էին. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առևանգելու փորձ կատարելուն: «Սգակիր մոր…
Դիտել

Ծառատունկ Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում

Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄ մարզադպրոցի փոխտնօրեն Պավել Քրտաշյանը ծառատունկ էր կազմակերպել Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում։ Ծառատունկին մասնակցել…
Դիտել

ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով. «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share