«Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Բերդաշեն-Աշոցք ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։

Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Աշոցք-Բավրա-Գյումրի ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Արտաշավան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարները դուրս են բերել արգելափակումից մոտ 60 ավտոմեքենա

Հաջորդը

Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂ

Առնչվող նյութեր
Դիտել

Էլեկտրոմոբիլները ավելի էժան գնով կներկրվեն

Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց  Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ դեռևս 2022 թվականի…
Դիտել

Սիրիայում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան այսօր առավոտյան ենթարկվել Է հրթիռակոծության, տուժածներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share