Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Իսկ այս իրավիճակից ինչ-որ ելք գտնելու համար պետք է կատարել այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,- այս մասին նա ասել է եվրոպական երկրների և Ուկրաինայի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ուկրաինայի հանրային հեռուստատեսության կայքում։

Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար շատ կարևոր են։ Բայց ես վստահ եմ, որ այդ հանդիպմանը այս որոշումը չի կայացվի։ Եթե անկեղծ լինենք, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այս մասին, ապա ամեն դեպքում դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ նաեւ Ռադան, և Ուկրաինայի ժողովուրդը»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Հաջորդը

Ես պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը ժամ առաջ վերականգնի գազի մատակարարումը. ՔՊ պատգամավոր

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ պատասխանը Լավրովին

Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի…
Դիտել

Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել…
Դիտել

Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենիսի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի տարածաշրջաններում ձյուն…
Դիտել

Հրդեհ Երևանի Դուրյան թաղամասի բնակարաններից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 01։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի 3-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share