Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի կոչմանը հավակնում էին նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Ռուսլան Լիտվինովը  և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի խաղացող Վենդելը:

Երկրպագուների, ակումբների գլխավոր մարզիչների ու ավագների, լիգայի լեգենդների և փորձագետների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Էդուարդ Սպերցյանը:

Էդուարդ Սպերցյանը նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

19-ամյա երիտասարդը Վանաձորում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել. նրան ձերբակալել են

Հաջորդը

Բացահայտվել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Պետրոսյանը և Ամիրռեզան Chessmood-ի առաջատարներն են

Ծաղկաձորում շարունակում են ChessMood շախմատային միջազգային մրցաշարի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ…
Դիտել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց

ԱԱ 2022-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հս. Մակեդոնիայի ընտրանու հետ…
Դիտել

Էրիկ Սաղաթելյանը՝ Սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share