Իրատեսական հայացք

Վճռական փուլ

Եվրոպա-2024-ի որակավորման մրցաշարը մտնում է վճռական փուլ: Առաջիկա՝ հոկտեմբերի 12-ին կայանալիք հանդիպումները կտան գլխավոր հարցի պատասխանը: Այն է՝ որքանով է իրատեսական ուղեգիր նվաճելու մեր հավաքականի շանսերը: Խորվաթիա – Թուրքիա, Լատվիա – Հայաստան: Պարզ է, որ խորվաթները ֆավորիտ են և ամեն ինչ անելու են այդ կարգավիճակը հաստատելու համար: Նրանց բարձր կարգը, սեփական դաշտի գործոնը և հմուտ մարզչի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ Դալիչի սաները կկարողանան հաղթել: Եվս մեկ գործոն՝ Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո պաշտոնանկ է արվել Կունցը: Դժվար է ենթադրել, որ թուրքերի նորանշանակ մարզիչ Մոնտելան ի զորու կլինի կարճ ժամանակում կտրուկ դրական տեղաշարժ ապահովել: Ինչպես ասում են՝ անցումում ձիերին չեն փոխում (коней на переправе не меняют):

Խորվաթիա 4. 3. 1. 0. 9 – 1. 10
Թուրքիա 5. 3. 1. 1. 8 – 6. 10
Հայաստան 5. 2. 1. 2. 8 – 7. 7
Ուելս 5. 2. 1. 2. 6 – 7. 7
Լատվիա 5. 0. 0. 5. 3 – 13. 0

Դինամիկա

Թիմի մակարդակը գնահատելիս կարևոր գործոններից է դինամիկան: Հասկանալու համար՝ դրական է, թե՞ բացասական, կա ավելացում, թե՝ ոչ, դիտարկենք այս տարվա բոլոր 6 հանդիպումները, նեռարելով նաև Կիպրոսի հետ ստուգողականը: Ունենք 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն, գնդակների տարբերությունը՝ 10-9: Ինչպես տեսնում ենք, հաշվեկշիռը հավասար է: Որակական աճը երևաց առաջին երեք մրցավեճերում: Ավելացումը հասավ գագաթնակետին Կարդիֆֆում, որտեղ կարողացանք ջախջախել Ուելսի հավաքականին: Դրանից հետո, թեև հաղթեցինք լատիշներին, սակայն, խաղի որակի առումով դա նահանջ էր, ինչը մի փոքր պահպանվեց Էսկիշեհիրում (ոչ-ոքի Թուրքիայի հետ): Դրան հաջորդեց պարտությունը Խորվաթիայից: Այդուհանդերձ, ես հակամետ եմ դիտարկել այդ խաղը որպես ոչ շատ մեծ, բայց քայլ առաջ: Տղաները՝ սխալներով հանդերձ, ցուցաբերեցին հնարավորությունների առավելագույնը, սակայն մրցակիցը չափազանց ուժեղ էր: Մակերեսային վերլուծաբանները կմեջբերեն չիրացված գոլային պահերը, բացթողումները պաշտպանությունում, այս կամ այն ֆուտբոլիստի ստացված-չստացված ելույթը, թաքնվելով բազմաթիվ «եթե»-երի ետևում: Բերեմ մի օրինակ:

Իներցիա և ռիթմ
«Եթե»-ներով ֆուտբոլի մասին դատողություններ անողները կպնդեն, որ եթե 2023 թ. մունդիալի եզրափակչի վերջնամասում Կոլո Մուանին իրացներ 100 տոկոսանոց մեն-մենակ պահը, ապա Ֆրանսիան չեմպիոն կդառնար: Սիրելիներս, Մուանին չպիտի՛ գոլ խփեր՝ Ֆրանսիան արժանի չէր ոսկե մեդալների, որովհետև արգենտինացիները եկել էին Կատար հաղթելու բոլոր հանդիպումներում (թեև մեկ անգամ պարտվեցին՝ Սաուդի Արաբիային), իսկ ֆրանսիացիները՝ թեև նույն նպատակն ունեին, բայց ուզում էին հասնել դրան մանր, ֆուտբոլի ոգուն անհարիր հաշվարկային խնդիրներ լուծելով: Դեշամի կարծիքով ոչինչ չորոշող Թունիսի հետ մրցավեճում (մինչ այդ 2 հաղթանակով Ֆրանսիան արդեն խմբից դուրս էր եկել) կարելի էր և երկրորդ կազմ հայտավորել, հանգստանալու հնարարավորություն ընձեռելով առանցքային ֆուտբոլիստներին՝ Լլորիսին, Ժիրուին, Ռաբյոին, Մբապպեին, Գրիզմաննին: Առաջին հայացքից, ինչպես նաև ստանդարտ մտածող շատ-շատերի կարծիքով, դա հիմնավորված որոշում է: Ի դեպ, նման կերպ վարվեցին նաև Բրազիլիայի ու Իսպանիայի մարզիչները: Սակայն, տեսնենք ի՞նչ ստացվեց. թե՛ մարզիչը, թե՛ խաղացողները նման պարագայում, փաստորեն, ենթագիտակցաբար պատրաստ են պարտության: Իսկ սա, իր հերթին, նշանակում է, որ թիմը կորցնում է հաղթողի թափը, իներցիան, հաղթողի ռիթմը, ինչը վերադարձնել ամենևին հեշտ չէ: Եվ վատն այն է, որ խախտվում է շատ կարևոր կանոն. եթե (այս «եթե»-ն լրիվ այլ հարթույթից է) ուզում ես առաջինը լինել, եղիր առաջինը բոլոր խաղերում, կամ՝ պարտադիր ձգտիր դրան: Ֆուտբոլը նման մոտեցում չի ներում, ինչը և ապացուցվեց՝ Ֆրանսիան միանգամայն արդարացիորեն զիջեց գործող չեմպիոնի տիտղոսը: Արծաթն էլ իրենց շատ էր:

Մտահոգություն
Վերադառնանք Կատարից Հայաստան …

Շարունակելի
08 հոկտեմբեր, 2023 թ. Գոմցյան Աշոտ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իսրայելում զոհվել է 22 մարդ

Հաջորդը

Տպավորությունն է, որ ամբողջ հեռախոսազրույցի ընթացքում Միշելը լռել է ու լսել է Ալիևի բարբաջանքները. Ստյոպա Սաֆարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետը մեկնել է Նյու Յորք. սպասվում է նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան մեկնել է Նյու Յորք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական…
Դիտել

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի…
Դիտել

Ես ոգևորված եմ այս մեծ ակումբի մի մասը դառնալու համար. Ռանոս

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ավարտին է հասցրել Մյունխենի «Բավարիայից» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսի տեղափոխության պայմանագիրը: 19-ամյա խաղացողը ամռանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share