Տպավորությունն է, որ ամբողջ հեռախոսազրույցի ընթացքում Միշելը լռել է ու լսել է Ալիևի բարբաջանքները. Ստյոպա Սաֆարյան

«Ալիևի աշխատակազմը դիվանագետներին ու ադրբեջանական պրոպագանդայի խոսափողներին մետոդիչկա է իջեցրել Շառլ Միշել- ալիև հեռախոսազրույցը տեղական ու միջազգային հանրությանը ներկայացնելու համար»։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

«Մինչ որոշ հայեր նախընտրում են դատողություններ անել թելեգրամյան ալիքների համառոտագրի կետերից, պատկերը չափազանց լավ է երևում Ալիևի պատի թերթ Հաքքին.ազ-ից, որը տեսանելիորեն տիրապետում է հեռախոսազրույցի բոլոր նրբություններին:

Եվ այսպես, ծավալուն արտահոսքից այն տպավորությունն է, թե հեռախոսազրույցի ընթացքում միայն Ալիևն է խոսել՝ խիստ դժգոհություն հայտնելով Եվրոպական խորհրդարանի որոշումից ու պահանջներ ներկայացնելով ԵՄ-ին, որ 8 գյուղերը պետք է ազատվեն օկուպացիայից և այլն… Այն տպավորությունն է, որ ամբողջ հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Միշելը լռել է ու լսել է աԱիևի բարբաջանքները, նոր հավակնությունները և վերջում միայն ասել է, որ ԵՄ պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական նորմալացմանը…

Բայց անգամ Ալիևի պատի թերթը չի կարողացել թաքցնել իրականությունը.

Եվ այսպես, Ալիևը կրկին բացատրություն է տվել ԵՄ-ին, թե ինքը Գրանադայի հանդիպմանը չի եկել, որովհետև այդ 5-ակողմ հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում դիրքորոշումն ինքը անընդունելի է համարում: Հիշեցնեմ, որ բացի նախկինում Մակրոնի արած հայտարարություններին, նա Գրանադայում հայտարարել էր, «Ֆրանսիան խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը, կարծես թե, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ…» Ալիևը, իհարկե, Ֆրանսիային մեղադրել է նաև Հայաստանին սպառազինալու համար, որ եթե տարածաշրջանում նոր պատերազմ լինի, ապա դրա մեղավորը Ֆրանսիան է, բայց անցնենք առաջ… Սակայն, ինչպես հայտնի է բոլորին, այդ թվում Շառլ Միշելին ու մյուսներին, Ալիևի Գրանադա չգնալու պատճառն այն է եղել, որ ԵՄ-ում մերժել են Էրդողանին այդ ֆորմատում ներառելը, իսկ Ֆրնասիայի ու Գերմանիայի դիրքորոշումները ամենևին չեն բխում Ալիևի ախորժակից…. Դեհ, Շառլ Միշելն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանը չի կարող Հայաստանից տարածքային պահանջներ ունենալ…

Բայց էական է նաև այն, որ մայիսյան հանդիպումից սկսած ԵՄ-ում կա խորքային համոզմունք, որ Ադրբեջանը տարբեր պատրվակներով հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ընդունելուց, սահմանների դեմարկացիա անելուց, ինչի մասին գիտի նաև Ալիևը… Ու եթե մայիսյան հանդիպման ժամանակ նրա փրկօղակ են եղել անկլավների հարցը՝ թաքցնելու համար Սյունիքը, Վայքը և Գեղարքունիքը կտրելու իր մտադրությունները, ապա այժմ դրան ավելացրել է Մակրոնի դիրքորոշումների, Հայաստանին սպառազինելու ու այլ թեմաները: Իսկ Եվրոպայում հրաշալի գիտեն, թե իրականությունը որն է, քանզի ինչպես ցույց տվեցին Բրյուսելյան հանդիպմանը հաջորդած Փաշինյանի հայտարարությունները, այնտեղ քննարկվել էր անկլավների հարցը ու Ալևը ակնհայտորեն փակ դռների հետևում ինչ-որ հայտարարություններ է արել, որոնք նա Բաքու վերադառնալուց հետո խուսափեց հապարակավ անել… Ու կարծեք թե Փաշինյանի հայտարարություններն այդ թեմայով սադրանք լինեին նրան կրկնելու այն, ինչ նա ասել է փակ դռների հետևում…. Ու ահա, կրկին Ալիև-Միշել հեռախոսազրույցի ադրբեջանական տարբերակում կրկին հանդիպում է 8 գյուղերի թեման… Ասել է թե՝ կրկին Ալիևը փորձում է դրանով պայմանավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու, եվրոպական ֆորմատներում հանդիպման չգնալու իր պատճառաբանությունները…

Բայց առավել քան հետաքրքիր պատկեր է բացվում հեռախոսազրույցի ընթացքում ալիևի ասածի այն հատվածից, որն ըստ իս ամենակարևորն է: Ալիևը սաստիկ կատաղած է, որ առանց Ադրբեջանի Եվրոպական Միությունը, Գերմանիան, Ֆրանսիան և Հայաստանը դնում ու սահմանում են, թե որքան է Ադրբեջանը, որքան է Հայաստանը ու ընդունում Գրանադայի հայտարարությունը: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ներկայացվում այդ հատվածը. «Глава государства отметил, что включение Азербайджана без его участия в четырехстороннее заявление в Гранаде является неверным подходом.» Ալիևը այդ ամենը հասկացել է այնպես, որ ԵՄ-ն ու նրա երկու առաջատար երկրները՝ Գերմանիան ու Ֆրանսիան առանց իրեն համաձայնեցրել են սկզբունքներ, որոնք հոկտեմբերին նրա սեղանին են դրվելու ստորագրելու համար…

Ըստ որում, Ալիևը չէր կարող չզայրանալ, որ այդ հայտարարության մեջ իրեն պարտադրում են միջազգային մոնիթորինգի ներքո ապահովել հայերի վերադարձն իրենց բնակավայրեր: Ակնհայտ է, որ Շառլ Միշելի տեսակետները ինչ-որ կերպ գրգռել են Ալիևին ու նա սկսել է արդարանալ, թե ինքը ղեմավարվել է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ինքը հայերին բռնի տեղահանության չի ենթարկել, այլ դա արել են… /ուշադրություն, Սամվել Շահրամանյան/ Արցախի ղեկավարությունը… Ինքը, հակառակը՝ ինտեգրում է նրանց, ընդամենը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, լուծել իր տարածքում ապօրինի զինված խմբավորումների հարցերը… Մի խոսքով, նկատելի է, որ այս ամբողջ հեքիաթը ալիևը պատմել է որպես արդարացում այն մեղադրանքների, որոնք լսել է Միշելից, ու նշել, թե ոնց որ թե այլն երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, որոնք չեն հասկացել դա, իրենք խնդիր ունեն միջազգային իրավունքի հետ, սրտնեղել է նա…

Բայց կրկին վերադառնան 8 գյուղերի թեմային ու առանց ԵՄ-Գերմանիա-Ֆրանսիա-Հայաստան ձևաչափով ընդունված հայտարարության մեջ Ադրբեջանին հիշատակելուն, որը չի ճանաչում Ալիևը… Հարցն այն է, որ Ալիևն էլ հասկանում է, որ դա այլևս փակում է շատ հարցեր, քանի որ հաջորդ հանդիպումներում նույն երկրները կամ հենց ինքը Շառլ Միշելը դիրքորոշում փոխել չի կարող: Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի համար համար ամրագրված են եղել կոնկրետ քառակուսի կիլոմետրեր՝ անկլավով, թե առանց անկլավների: Ըստ որում, Արցախի՝ ամենամեծ հայաբնակ «անկլավի» տարալուծումը Ադրբեջանի կողմից ու հայերի՝ “անհատապես ու անհատական իրավունքով ինտեգրվելու” ալիևի կոնցեպցիան այլևս բացառում է անկլավային զրույցները: Առավել ևս որ անկլավների մասին զրույցի դեպքում իրավական հիմքերի խնդիր է առաջանալու: Առավելագույնը Ալիևը կարող է բացել ադրբեջանաբնակ գյուղերի հարցեր, ինչը և նա անում է… Բայց այդ դեպքում էլ առաջ է գալիս Ադրբեջանի տարածքում բազում բազում հայաբնակ բնակավայրերի ու հայերի վերադարձի հարցը… Այսինքն, տարալուծելով Արցախյան անկլավը՝ Ալիևը բարդացրել է, մանավանդ որ անգամ պարզունակ փոխանակման դեպքում Ադրբեջանը ոչ միայն վերադարձնելիք անկլավ ունի, այլ հսկայական տարածքներ Տավուշում, Գեղարքունիքում, Սյքւնիքում, որոնք իր օկուպացիայի ներքո են վաղ 90-ականներից, 2021-ից, 2022-ից…

Ավելին, Արցախի հայաթափումը կարծես թե ինքնին փակում է միմյանց տարածքում հայերի ու ադրբեջանցիների համագոյակցության հարցը, իսկ ռուսական պայմանավորվածություններն ու հակահայ լուծումները անկլավների, դրանց միջանցքների մասով այլևս մղվում են անցյալ:

Սրանք իմ մտորումներն են: Ես չգիտեմ, ուրիշ էլ ինչ գիտեն իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, ովքեր Գրանադայի հանդիպումից հետո միարժեք գրեցին, թե միջանցքի ու անկլավների հարցը փակված է: Արդյո՞ք Փաշինյանը այդ հարցը նրանց հետ քննարկել է ու փակվել, ես չեմ կարող ասել: Բայց կարծեք թե Ալիևն ինքն էլ սրտնեղում է, որ առանց իրեն ինչ-որ հարց փակվել է ու դա անընդունելի է… Ու ակնհայտորեն խոսքը ամենևին Նախիջևանի հետ կապի մասին չէ, քանի որ հենց ինքն է Միշելին պատմում, որ ճանապարհն արդեն Իրանով գցում են…

Ըստ այդմ՝ պետք է հասկանալ, որ տակը մեկ թեմա է մնում, որը կարող էր փակվել՝ անկլավները…

Համենայն դեպս, Ալիևի զայրույթն ու թվացյալ մենախոսությունը ամենևին նրա մասին չէ, որ Միշելը նրան անկլավներ է խոստացել…

Ու Ալիևն էլ գիտի, որ համաձայն Գրանադայի հանդիպման, իրեն պարտադրվելու է դեմարկացիա անել սահմանը: Մի բան, որից նա փախել էր նախորդ Բրյուսելյան հանդիպումից… Հետաքրքիր է, թե այս անգամ ինչ պատրվակով նա չի ներկայանա Բրյուսել…»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրատեսական հայացք

Հաջորդը

Ղարաբաղում տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում

Առնչվող նյութեր
Դիտել

«Իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարություններին, թե ողջունում են հայ-ադրբեջանական հարաբերությունների…
Դիտել

Վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ՊՆ

Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական…
Դիտել

Մաղթում եմ հարատև խաղաղություն և կայունություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին. այս մասին տեղեկացնում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Փաշինյանը Ղարիբաշվիլիին շնորհավորել է ծննդյան 41-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share