Ես ոգևորված եմ այս մեծ ակումբի մի մասը դառնալու համար. Ռանոս

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ավարտին է հասցրել Մյունխենի «Բավարիայից» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսի տեղափոխության պայմանագիրը: 19-ամյա խաղացողը ամռանը կմիանա անվճար․ պայմանագիրն ստորագրվել է մինչև 2027թ․:

«Հրանտ-Լեոնը շատ հետաքրքիր և տաղանդավոր խաղացող է, ով կարող է խաղալ ինչպես 9 համարի, այնպես էլ հարձակողական կիսապաշտպանի դիրքում»,- ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոլան Վիրկուսը․ «Նա շատ տպավորիչ մրցաշրջան է անցկացրել Ռեգիոնալ լիգայում և ցանկանում է մեզ հետ ավելի բարձր մակարդակով ցույց տալ իրեն, և մենք կօգնենք նրան դա անել»:

«Ես ոգևորված եմ այս մեծ ակումբի մի մասը դառնալու համար: Դա մեծ քայլ է իմ կարիերայում, որին կմոտենամ՝ լի մոտիվացիայով և նվիրվածությամբ»,- ասել է Ռանոսը պայմանագիրը ստորագրելիս․ «Ռոլանդ Վիրկուսը շատ ջանք է գործադրել համոզելու ինձ՝ տեղափոխվել «Բորուսիա»: Ցանկանում եմ վերադարձնել այդ վստահությունն ու դրսևորել ինձ մարզումների ու խաղերի ժամանակ՝ արագ գտնելով տեղս թիմում»,- Ռանոսի խոսքերն է մեջբերել «Բորուսիայի» պաշտոնական կայքը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդդիմությանը նոր սցենարիստ է պետք

Հաջորդը

«Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետը խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության համար ձերբակալվել է. ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն աշխարհի առաջնության մնացած հատվածը

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն ֆուտբոլի աշխարհի առաջնության մնացած խաղերը: Երկու ֆուտբոլիստներն էլ…
Դիտել

Քաղհասարակության նամակը Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ Տարածքային կառավարման,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share