Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

ՀՀ Նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում։

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր։ 2022-ի փետրվարի 24-ին։ Այս ընթացքում ԳՇ պետի պարտականությունները ժամանակավոր կատարում էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հուլիսի 14-ը կապիտան Սոս Էլբակյանի հիշատակի օրն է

Հաջորդը

Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Իրադրությունը սահմանի ամբողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել,…
Դիտել

Ադրբեջանը հաստատեց. զոհվել է 50 զինծառայող

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է իր այս պահին հայտնի բոլոր կորուստները: Ըստ այդ տվյալների՝ զոհվել է 50 ադրբեջանցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share