էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվում է 8 մանկապարտեզ

Էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվում է մայրաքաղաքի 8 մանկապարտեզ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:

Ծրագիրն ընդգրկում է 29 նախակրթարան, 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ:

Առաջին հերթին շենքերն ամրացվում են, ջերմամեկուսացվում: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ: Ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը, արևային ջրատաքացուցիչ:

Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, որի մի մասը՝ դրամաշնորհ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան գործընկերության նախագծի, Կլիմայի կանաչ հիմնադրամի, ինչպես նաև համայնքի միջոցներով:Շինարարության մեկնարկից 20 ամիս անց երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, հարմարավետ ու էներգաարդյունավետ մանկապարտեզներ։ Մի քանիսն արդեն շուտով կբացեն դռները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշին և կախվել դեպի ձորը․ վարորդը տեղում մահացել է

Հաջորդը

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները ներկա են եղել Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են Արցախում ռուս խաղաղապհների առաքելության…
Դիտել

Ստեփանակերտը մեկնաբանել է ադրբեջանցի գործչի հայտարարությունը

Ացախի նախագահի մամուլի խոսանկը մեկնաբանել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող ՀԿ ղեկավար Թուրալ Գյանջալիևի հայտարարությունը, ըստ որի նա…
Դիտել

Հրապարակված փաստաթուղթը իրական է եւ չկա որևէ գաղտնի հավելված

Ազգային Ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդմիության կողմից հրապարակված փաստաթուղթը իրական է, դա այն…
Դիտել

ՉԼ. «Փյունիկը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Կլուժին»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթահարեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը: Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share