Բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշին և կախվել դեպի ձորը․ վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 5-ին, ժամը 11:39-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 58-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Է. Վ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել և կախվել դեպի ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նորվեգիան բացեց օլիմպիական ոսկե մեդալների հաշիվը

Հաջորդը

էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվում է 8 մանկապարտեզ

Առնչվող նյութեր
Դիտել

Սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ: Զրուցակիցները…
Դիտել

Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ներմուծել հագուստ և կոշիկ. ՊԵԿ բացահայտումը

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր: Մաքսային հսկողությունը…
Դիտել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նույնպես կմեկնեն Ղազախստան

Ղազախստան ուղարկված խաղապահ ուժերում ներառված են՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share