Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ներմուծել հագուստ և կոշիկ. ՊԵԿ բացահայտումը

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր: Մաքսային հսկողությունը շրջանցելով փորձ էարվել բժշկական դիմակների փոխարեն հանրապետություն ներմուծել հագուստ և կոշիկ՝ այդ կերպ խուսափելով նշված ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց:

Oրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով զննության է ենթարկվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցը: Բեռնատարը Հայաստանում գործող երկու ընկերության հասցեագրված ապրանքներ է տեղափոխել ՌԴ-ում հաշվառված Ա/Ձ-ից: Կասկած ունենալով, որ բեռնատարում կարող են լինել չհայտարարագրված կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներ, մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար՝ մանրակրկիտ զննության նպատակով: Արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկին հասցեագրված ապրանքները չեն համապատասխանում հայտարարագրում նշվածին: Մասնավորապես ՝հայտարարագրվել էր շուրջ 14 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, այնինչ մեքենայում առկա են ավելի քան 10 տոննա նոր հագուստեղեն և 600 կգկոշկեղեն, 18 կգ ռետինե ձեռնոց և շուրջ 2 տոննա ընդհանուր քաշով բժշկական դիմակ:

Նույն օրը հսկողության էր վերցվել Բագրատաշենի մաքսակետի տարածք ժամանած, կրկին Ղրղզստանում հաշվառված մեկ այլ բետնատար ևս, որի տեղափոխած բեռը հասցեագրված էր նույն ընկերությանը: Այս դեպքում՝ հայտարարագրված շուրջ 12 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակի փոխարեն փորձ է արվել ներմուծել մոտ 3.5 տոննա դիմակ, ինչպես նաև ավելիքան 7 տոննա նոր հագուստեղեն և շուրջ 500 կգ կոշկեղեն:

Օրեր անց, Բագրատաշենի մաքսակետում զննության է ենթարկվել գրեթենույն սխեմայով գործող մեկ այլ տրանսպորտային միջոց, որը տեղափոխում էր երկու այլ ընկերությանը հասցեագրված ապրանքներ: Ընդհանուր հսկողությունից պարզվել է, որ հայտարարագրվել էր շուրջ 11 տոննա տարբերտեսակի բժշկական դիմակ, ինչպես նաև 460 կգ բժշկական կոշիկ: Սակայն զննությամբ պարզվել է, որ մեքենայում փաստացի առկա են մոտ 6,5 տոննա նոր հագուստեղեն, 150 կգ կոշկեղեն և ավելի քան 4 տոննա դիմակ:

Դեպքերի վերաբեյալ տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պահանջում ենք զինել Սյունիքի բնակչությանը. ԱԺԲ հայտարարությունը

Հաջորդը

Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպման համար պետք է փոխհամաձայնություն. Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք

Ապրիլի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206142 դեպք, որոնցից 185125-ն` առողջացած, 3817-ը` մահվան ելքով:…
Դիտել

ՀՀ նախագահը ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.  Սիրելի հայրենակիցներ, Այսօր…
Դիտել

Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները

Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները՝ 65 տարին լրանալու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share