Էրիկ Առստամյանը նվաճել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Արցախում նրան դիմավորել են մեծ շուքով

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը (EUBC Junior EBC – MONTESILVANO 2022) 52 կգ քաշային կարգում արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Արցախի ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պատանի չեմպիոնին և մարզչին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «Մենք ենք, մեր սարերը»  հուշարձանի մոտ մեծ շուքով դիմավորել են ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի գերատեսչության անդամները, ընկերներն ու հարազատները:

Էրիկ Առստամյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ՀՀ հավաքականի կազմում: Պատանի բռնցքամարտիկը  առաջնությունը մեկնարկել էր թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով, ապա առավելության հասնելով Բուլղարիան եւ Իռլանդիան ներկայացնող մարզիկների նկատմամբ՝ անցել եզրափակիչ։ Եզրափակչում 52  կգ քաշային կարգում պարտության մատնելով  անգլիացի Լեյթոն Բիրչոլին, նվաճել է Հայաստանի հավաքականի 2-րդ ոսկե մեդալը:

«Ասում են ՝ եթե հասել ես եզրափակիչ՝ արդեն չեմպիոն ես, իսկ եթե ձեռքդ են բարձրացրել՝ բացարձակ չեմպիոն ես: Էրիկ Առստամյանը դարձել է Եվրոպայի առաջնության բացարձակ չեմպիոն՝ 33 երկրների լավագույն մարզիկների շարքում»- ասում է Էրիկ Առստամյանի մարզիչ, Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱՀ վաստակավոր մարզիչ Նարեկ Աբրահամյանը:

Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու պատանի բռնցքամարտիկի բանաձևը պարզ է. «Երևի բոլորից շատ էի ուզում հաղթել, դրա համար կարողացա դառնալ Եվրոպայի չեմպիոն: Մինչև մենամարտը ես իմ մեջ կարողացա հաղթահարել վախը, լարվածությունը, ինչի շնորհիվ էլ հաղթանակով ավարտեցի բոլոր մենամարտերը»:

Օրվա հերոսները մոտ 10 տարի առաջ նույնիսկ ՀՀ առաջնություններում հաղթանակի մասին էին վերապահումով խոսում: Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ  այսօր Եվրոպայի առաջնության հաղթանակն են տոնում:

«Այս հաղթանակը առաջին հերթին նվիրվում է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել, որ Արցախն ապրի: Շնորհակալամ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեզ հետ էին, հավատում էին մեզ: Սա ընդամենը մի փուլ է: Մենք այս հաղթանակով չենք բավարարվում ու սահմանափակվում»,- ասում է Նարեկ Աբրահամյանը:

Բռնցքամարտիկների հաջորդ նշաձողը աշխարհի առաջնությունն ու օլիմպիական խաղերն են

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անդրանիկ Քոչարյանը Չեխիայի ԱԳՆ ներկայացուցչին ներկայացրել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Հաջորդը

Բունդեսթագի պատգամավորը Դաշնային կառավարությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին

Առնչվող նյութեր
Դիտել

Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը նվազում են

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը նվազում են, բուժհիմնարկները հետ են պրոֆիլավորվում։…
Դիտել

«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy…
Դիտել

Արցախում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են…
Դիտել

Ձկների անկում է գրանցվել

Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share