Էրիկ Սաղաթելյանը՝ Սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր:

Այս անգամ, ինչպես գրում է armsport.am-ը՝ մրցավայր էին ժամանել մարզիկներ Հին աշխարհամասի 24 երկրից:  Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ Ռուսաստանի և Բելոռուսի մարզիկները հանդես են գալիս ոչ թե իրենց երկրների, այլ՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ FIAS-1 և FIAS-2 պայմանական անուններով:

Մրցումների առաջին օրը մրցագորգերում պայքարեցին պատանիները:

Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացան մեդալների:

Աղջիկների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին հասավ բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավեցին երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այլ երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության խախտումը չի կարող ընդունելի լինել. ԱԽ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման մասին խոսք չի գնում․ ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը․ «Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share