Թուրքական ավիաընկերությունը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին

Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

««Պեգասուս»-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ փետրվարից սկսած շաբաթական 2 չվերթ իրականացնելու հայտով»,-ասաց Հարությունյանը:

Հայտն ուսումնասիրվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից, առաջիկայում կլինի որոշումը:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել էին Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը` որպես խթանիչ (բուստեր) դեղաչափ

Հաջորդը

Պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Covid 19. 312 մարդ առողջացել է, կատարվել է 4965 թեստավորում

Մարտի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183713 դեպք, որոնցից 168289-ն` առողջացած, 3348-ը` մահվան ելքով:…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել…
Դիտել

Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով․ Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել աղջիկ երեխաների օրվա կապակցությամբ «Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share