Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 28-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Բայդենը ցանկություն է հայտնել այս գիշեր կամ վաղը կրկին զրույց ունենալ։ Էրդողանը հիշեցրել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է Թուրքիայի կողմից F-16 ինքնաթիռների գնման և այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցը, որոնք արդեն առկա են թուրքական զինուժում:

«Այս հարցը դեռ բաց է։ Մենք նկատում ենք գործընթացը ձգձգելու փորձեր»,- հայտարարել է նա:

Թուրքիայի ղեկավարը նաև քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը Սիրիայում։ «Եթե Թուրքիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ապա ինչպե՞ս է ամբողջ զենքը մատակարարվում PYD-ին (PKK սիրիական թեւին – խմբ.)»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանից Արցախ զորակոչիկներ այլևս չեն մեկնում

Հաջորդը

ԱԺ-ն Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին ընտրեց դատավորներ

Առնչվող նյութեր
Դիտել

6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը՝ դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական…
Դիտել

Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share